ՀՀԿԳՄՍՆ <<Գյումրու համար 26 ավագ դպրոց>> ՊՈԱԿ

Կերտիր քո հաջողության ճանապարհը

Այստեղ գիտելիքը վերածվում է հնարավորության, իսկ աշակերտը՝ վստահ անհատի։

Ձեր երեխայի հաջողության ճիշտ ճանապարհը

Ժամանակակից լաբորատորիաներ

Մեր աշակերտները սովորում են փորձի միջոցով՝ լիարժեք հագեցած լաբորատորիաներում, զարգացնելով գիտական մտածողություն։

3D մոդելավորում և տպագրություն

Նորարարական դասընթացներ, որտեղ երեխաները ստեղծում են իրենց գաղափարները՝ 3D տեխնոլոգիաների միջոցով։

Դրոնների և թռչող սարքերի լաբորատորիա

Աշակերտները սովորում են նախագծել, կառուցել և կառավարել անօդաչու թռչող սարքեր՝ զարգացնելով ինժեներական և տեխնոլոգիական հմտություններ։

Միջազգային փորձ ունեցող մասնագետներ

Ամերիկայից ժամանած մասնագետների մասնակցությամբ ծրագրեր, որոնք բերում են առաջադեմ կրթական փորձ։

Տնտեսագիտական

Վերլուծական մտածողություն, տնտեսագիտության հիմունքներ, մաթեմատիկական հաշվարկներ, վիճակագրություն, ֆինանսական գրագիտություն։

Կենսաքիմիա

Կենսաբանական և քիմիական գործընթացների ուսումնասիրություն, բջջային մակարդակի ռեակցիաներ, մոլեկուլային կենսաբանության հիմունքներ, լաբորատոր մտածողություն։.

Իրավաբանական

Իրավական գիտելիքների ձևավորում, ՀՀ օրենսդրության և Սահմանադրության ուսումնասիրություն, մարդու իրավունքներ, քաղաքացիական գիտակցություն և հասարակական գործընթացների վերլուծություն։

Միջոցառումներ

May 11, 2026

Լաբորատոր փորձ🧪

🧪 Քիմիայի լաբորատորիայում յուրաքանչյուր փորձ նոր բացահայտման սկիզբ է։Այսօր մեր աշակերտները գործնական աշխատանքների միջոցով ուսումնասիրեցին նյութերի հատկությունները, իրականացրին հետաքրքիր փորձեր և ևս մեկ քայլ…

Կարդալ ավելին

May 10, 2026

Նախագծային աշխատանք

«Գերմաներենի ուսուցչուհի Անահիտ Մադոյանը 🎓 սովորողների հետ իրականացրեց հետաքրքիր նախագծային աշխատանք՝ «Զատիկը Գերմանիայում և Հայաստանում» 🥚🐇🇩🇪🇦🇲✨Նախագծի ընթացքում աշակերտները ուսումնասիրեցին, համեմատեցին և ներկայացրին երկու երկրների…

Կարդալ ավելին

May 10, 2026

Տյառնընդառաջ🔥

Տյառնընդառաջի ջերմ կրակների շուրջ այսօր միավորվում են սերն, հույսն ու բարին։Թող այս գեղեցիկ տոնը մեր սրտերում վառ պահի լույսը, ջերմությունն ու հավատը։Սիրով շնորհավորում ենք…

Կարդալ ավելին
Բոլոր նորությունները