Մեր մասին
Մեր ուղին, առաքելությունը և արժեքները, որոնք ձևավորում են յուրաքանչյուր աշակերտի ապագան։

«Գյումրու համար 26 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնվել է 1937 թվականին և սկզբնապես կոչվել է Անդրերկաթուղու N39 դպրոց, որտեղ սովորել են միայն աղջիկներ: Դպրոցն ավարտածները իրավունք ունեին աշխատելու այնտեղ որպես ուսուցիչներ: 1950-ական թվականներից սկսած դպրոցը սկսեց ընդունել նաև տղաներին: Այդ տարիներին դպրոցում աշխատող ուսուցիչները վերապատրաստվում էին Թբիլիսիում, իսկ տեսչական ստուգումներ իրականացնում էին Թբիլիսիից ժամանած մասնագետները:
Դպրոցը սկզբում գործում էր երկհարկանի շենքում, որը 1966–1968 թվականներին համալրվեց երկրորդ, չորս հարկանի մասնաշենքով, որը միացվել էր առաջին շենքին միջանցքով: Այստեղ տեղադրված էին փայտամշակման, մետաղամշակման, կարի ու ձևի արհեստանոցները, ՆԶՊ-ի կաբինետը, տարրական և հայոց լեզվի դասարանները: Դասերը անցկացվում էին կաբինետային համակարգով: Դպրոցն ունի սպորտային և նիստերի դահլիճներ, իսկ կաբինետները հագեցած են եղել համապատասխան ուսումնական դիդակտիկ պարագաներով և գույքով:
Մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը դպրոցում սովորել են ավելի քան 1000 աշակերտներ: Դպրոցը տվեց տասնյակ ոսկե մեդալակիրներ, ովքեր ընդունվելով հանրապետության տարբեր բուհեր՝ դարձել են տարբեր մասնագետներ և ճանաչված եղել ինչպես մեր քաղաքում, այնպես էլ հանրապետությունում:
Ավերիչ երկրաշարժից հետո դպրոցը գործում էր տարրական պայմաններում՝ երկու մասնաշենքերում և Երկգծի քոլեջի շենքում՝ ունենալով 38 դասարան: Մինչև 2002 թվականը աշխատելով տարրական շենքերում, դպրոցը 2002 թվականի սեպտեմբերի 1-ից տեղափոխվեց նորակառույց երկհարկանի շենք՝ կառուցված ամերիկահայ բարերար Սիրուն Կյուրեղյանի և «Սոց ներդրումների հիմնադրամի» աջակցությամբ, որտեղ շարունակեց իր աշխատանքը ավելի ոգևորված և տրամադրված:
2011 թվականից դպրոցը դարձավ ավագ, և մինչ այսօր շարունակում է աշխատել նույն կարգավիճակով՝ պատրաստելով բազմաթիվ շրջանավարտներ: Վերջին տասը տարիների ընթացքում ոսկե մեդալակիրների թիվը հասել է 6-ի, ովքեր սովորում են հանրապետության տարբեր բուհերում: Ամեն տարի շրջանավարտների մոտ 60–70%-ը շարունակում է կրթություն ստանալ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

2015 թ. ապրիլի 1-ից իմ գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերը
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական
գործակալության հետ համագործակցության արդյունքում 6 մանկավարժ ձեռք են բերել աշխատանքային փորձ: - 23.09.2015թ. նույն ծրագրում դպրոցում տեղադրվել են 6 տեսախցիկներ:
- «Խաղաղության կորպուս»-ի հետ հմագործակցության արդյունքում 2016թ. մայիսից մինչև 2018թ. դպրոցն
ունեցավ կամավոր, իսկ 2017թ. կամավորի նախաձեռնությամբ, ծնողների և համայնքի աջակցությամբ դպրոցում
բացվեց լեզվի ռեսուրս կենտրոն՝ որը մինչև օրս ծառայում է ոչ միայն դպրոցին, այլև համայնքին: - Նույն ծրագրով 2019թվականին դպրոցն ունեցավ հաջորդ կամավորի, որի նախաձեռնությամբ և համայնքի
աշխատուժի օգնության արդյունքում տեղադրվեցին 5 ԿՎ հզորությամբ արևային վահանակները, որի արդյունքում
մինչ օրս դպրոցը տարեկան կտրվածքով խնայում է 400000-500000 դրամի էլեկտրաէներգիա: - «Խաղաղության կորպուս»-ի հետ համագործակցության արդյունքում դպրոցի օտար լեզվի ուսուցչուհի Անի
Հարությունյանը փորձի փոխանակման նպատակով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
-2016թ. ապրիլից Շիրակի մարզի առաջին դպրոցն էր որտեղ գործում է «Արմաթ» ինժեներական լաբարատորիան:
-2022թ. փետրվարից դպրոցում գործում է «Արմաթն օդում» ինժեներական լաբարատորիան՝ որը Շիրակի մարզում
միակն է:
-2023թվականին դպրոցում կամավոր սկզբունքում իրականացվեց WEB ծրագրավորման դասընթացներ:
-2018թ.-ից դպրոցը համագործակցել էր «Բրիտանական խորհուրդի» հետ:
2021թվականից դպրոցում գործում է «Լեռնագնացության ակումբ», որը Շիրակի մարզում միակն է: - 2024-2025ուստարում դպրոցն ունի երրորդ կամավոր, որն իր դրական ազդեցությունն է թողնում անգլերենի
բանավոր խոսքի զարգացմանը: Կամավորի կողմից սեմինար պարապմունքներ է անցկացվում նաև համայնքի
ուսանողների համար:
Իմ գործունեության ընթացքում համագործակցել եմ 5 կամավորի հետ, որի արդյունքում խրախուսվել եմ
«Խաղաղության կորպուս»-ի և «ԱՄՆ-ի դեսպանատան» կողմից տարբեր պատվոգրերով: