Առաքելություն

ՀՀԿԳՄՍՆ <<Գյումրու համար 26 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ը հանրակրթական ուսումնական հաստատություն է, որի հիմնական առաքելությունն է ապահովել որակյալ և ժամանակակից կրթություն՝ նպաստելով սովորողների մտավոր, մշակութային և բարոյական արժեքների զարգացմանը։
Դպրոցը կարևորում է նորարարական ուսուցման մեթոդների կիրառումը, ստեղծագործական մտածողության զարգացումը և յուրաքանչյուր սովորողի անհատական կարողությունների բացահայտմանը՝ որը խթանում է մասնագիտական կողմնորոշմանը։ Կրթական գործընթացում մեծ ուշադրություն է դարձվում ազգային արժեքների պահպանմանը, հայրենասիրության դաստիարակությանը և համամարդկային բարոյական սկզբունքների ձևավորմանը։
ՀՀԿԳՄՍՆ <<Գյումրու համար 26 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում ստեղծված է աջակցող և զարգացնող կրթական միջավայր, որտեղ սովորողները հնարավորություն ունեն ստանալ հիմնավոր գիտելիքներ, զարգացնել իրենց հետաքրքրությունները և պատրաստվել կյանքի հաջորդ կարևոր փուլերին՝ դառնալով գիտակից, պատասխանատու և հայրենիքին պիտանի քաղաքացիներ։